Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Ավելացվել է: 6-05-2016, 16:12 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1448 |
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Բարեկարգումն այն ոլորտն է, որը մշտական ուշադրություն եւ հետեւողական խնամք է պահանջում: Էջմիածնի տարեցտարի բարեկարգաման եւ գեղեցկացմանը զուգահեռ աճում է նաեւ այս ոլորտում աշխատանքների ծավալը: Քաղաքի տարբեր հատվածներում անցկացվում են լուսավորության նոր համակարգեր, ծառերի էտման, բուժման, ծաղկասածիլների տեղադրաման եւ այլ կարգի սեզոնային աշխատանքներ: Հետեւողականորեն թարմացվում են քաղաքում տեղադրված ճանապարհային նշանները` զուգահեռ տեղադրելով նորերը, կատարվում են նաեւ գծանշման աշխատանքներ: Ապրիլյան իրադարձությունների ֆոնին երկրի համար ստեղծված բարդ իրավիճակներում, երբ քաղաքային իշխանությունը ներկայացուցիչների մեծամասնությունը գտնվում էր առաջնագծում, չեն դադարել Էջմիածնի բարեկարգմանն ուղղված աշխատանքները: Այս օրերին ամբողջ քաղաքում ինտենսիվորեն ընթանում են մասնակի ասֆալտապատման աշխատանքներ: Մշակույթի պալատի հարակից տարածքում ընթացքի մեջ են նոր հանգստի գոտու կառուցման աշխատանքները: Քաղաքային իշխանությունը հնարավորությունների սահմաններում անում է ամեն ինչ քաղաքի զարգացման եւ բարելավման համար: Քաղաքապետարանը ակնկալում է համաքաղաքացիների նույնքան պարտաճանաչ, սրտացավ վերաբերմունքն ու համբերատար մոտեցումը հարազատ քաղաքի բարեկարգման եւ զարգացման համար:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: