Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԾԱՌԱՏՈՒՆԿ ԵՎ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Ավելացվել է: 5-04-2016, 13:59 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1137 |
ԾԱՌԱՏՈՒՆԿ ԵՎ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Էջմիածնում, քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռոնությամբ, ապրիլի 2-ը հայտարարվել էր համաքաղաքային շաբաթօրյակի եւ ծառատունկի օր: Առավել կանաչ եւ մաքուր քաղաք ունենալուն ուղղված քաղաքապետարանի այս նախաձեռնությունը համախմբել էր Էջմիածնի պետական ու մասնավոր հիմնարկ-ձեռնարկություններին, կազմակերպությունների ներկայացուցիչներին, հիվանդանոցի, կրթական, մարզական եւ մշակության օջախների աշխատակիցներին ու սաներին, քաղաքացիներին: Վաղ առավոտից քաղաքի կենտրոնական եւ ծայրամասային հատվածներում սանիտարական մաքրման ակտիվ աշխատանքներ էր ընթանում:
Քաղաքի մաքրությունը, բարեկարգ ու կանաչապատ տարածքների հետզհետե ավելացումը քաղաքային իշխանության հետեւողական ծրագրերից է: Գարաննային հերթական շաբաթօրյակ-ծառատունկի շրջանակներում, քաղաքի տարբեր հատվածներում տնկվել է ընդհանուր առմամբ 650 ծառ` հիմնականում հացենիներ եւ թխկիներ: Կարևորելով եւ գնահատելով Էջմիածնում կանաչ տարածքների ավելացմանն ուղղված քաղաքային իշխանության հետևողական քաղաքականությունը՝ ծառատունկի մասնակիցները մեծ ոգեւորությամբ էին միացել քաղաքապետարանի աշխատակիցներին:
Անհրաժեշտ քանակությամբ տնկիները եւ պարագները նախաձեռնությանը միացած քաղաքացիներին տրամադրել էր քաղաքապետարանը:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: