Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԱՐՑԱԽՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՖՈՒՏԲՈԼԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ

Ավելացվել է: 31-03-2016, 17:03 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 582 |
ԱՐՑԱԽՈՒՄ ԶՈՀՎԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՖՈՒՏԲՈԼԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ
ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի Արմավիրի մարզի լիազոր ներկայացուցիչ Անդրանիկ Ղահրամանյանի նախաձեռնությամբ եւ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հովանավորությամբ, Էջմիածնում անցկացվեց «Արցախում զոհված ազատամարտիկների» հիշատակին նվիրված ֆուտբոլի հուշամրցաշար: Հուշամրցաշարին մասնակցեց 12 թիմ` Երեւանից եւ Արմավիրի մարզից: Ինչպես պարգեւատրման արարողության ժամանակ փաստեց Անդրանիկ Ղահրամանյանը` հաղթող թիմերը որոշվել են ֆուտբոլային թեժ պայքարի միջոցով:
Հուշամրցաշարի 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերը գրաված թիմերի պարգեւատրման արարողությունը կատարվեց Արցախյան ազատամարտի հաղթանակը խորհրդանշող հուշակոթողի մոտ: Ներկաները ծաղիկ խոնարհեցին հաղթանակ հուշակոթողին:
Պարգեւատրման հանդիսավոր արարողությունը սկսվեց Էջմիածին քաղաքի բարեկամ Տեր Արտակ ավագ քահանա Սիմոնյանի օրհնանքով:
Ողջունելով թիմերին քաղաքապետ Կարեն Գրիգորյանը շնորհակալություն հայնտեց մրցաշարի մասնակից փոքրիկներին` մեր հերոսների հիշատակը վառ պահելու համար:
Առաջին, երկրորդ եւ երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցրեը պարգեւատրվեցին մեդալներով: Առաջին պատվավոր տեղը զբաղեցրած «Փյունիկ» թիմը մեծ հպարտությամբ իր հետ տարավ նաեւ հուշամրցաշարի գավաթը: Իսկ լավագույն պաշտպան, կիսապաշտպան, դարպասապահ եւ լավագույն հարձակվող անվանակարգերում հաղթողները քաղաքապետարանի կողմից նվերներ եւ պատվոգրեր սատացան:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: