Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԱՊՐԻԼԻ 2-Ը ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ԾԱՌԱՏՈՒՆԿԻ ԵՎ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ՕՐ

Ավելացվել է: 25-03-2016, 12:59 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1016 |
ԱՊՐԻԼԻ 2-Ը ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ԾԱՌԱՏՈՒՆԿԻ ԵՎ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ՕՐ
Բարեկարգման բնագավառում Էջմիածնի քաղաքային իշխանության առաջնահերթ նպատակը ոռոգվող կանաչապատ տարածքների հետեւողական ավելացումն է։ Փաստի անաչառ արձանագրումն է, որ մեր քաղաքը դեռ 2014-ին հաղթող ճանաչվեց Համայնքների ասոցիացիայի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ համատեղ անցկացվող մրցանակաբաշխության «Ամենականաչապատ համայնք» անվանակարգում։ Այսօր արդեն քաղաքում կա մշտապես ոռոգվող 25 հեկտար կանաչապատ տարածք։ Կարեւորագույն խնդիր էր պաշտպանիչ անտառաշերտի հիմնումը, ինչն արդեն իրականություն է: 2015 թվականին կատարված աշխատանքների բաց, հրապարակային հաշվետվության ժամանակ քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հավաստիացրեց, որ ձեռք բերածով չենք բավարարվելու, հավելելով, որ քաղաքի զարգացման քառամյա ծրագրի համաձայն, արդեն իսկ տնկված 16 000 ծառերի թիվը բազմապատկելու նպատակ կա։
Այս նպատակին հասնելու համար, Էջմիածնում ամեն տարի կազմակերպվում է գարնանային եւ աշնանային ծառատունկ: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի որոշմամբ, սույն թվականի ապրիլի 2-ը հայտարարվել է հերթական համաքաղաքային շաբաթօրյակի եւ ծառատունկի օր: Քաղաքապետարանը կոչ է անում էջմիածնեցիներին սեփական ներդրումն ունենալ քաղաքի կանաչ տարածքների ավելացման եւ մաքուր քաղաք ունենալու գործում: Ինչպես նշել է քաղաքապետ Կարեն Գրիգորյանը համաքաղաքացիներին ուղղված իր կոչում` «Էջմիածինը համայն հայության հոգեւոր կենտրոնն է, Էջմիածնի ներկայանալի տեսքը՝ ամենքիս պատիվն ու հպարտությունը»:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: