Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԻԿԵԲԱՆԱՅԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԵՎ ԹԵՅԱԽՄՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Ավելացվել է: 22-03-2016, 17:56 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 727 |
ԻԿԵԲԱՆԱՅԻ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ  ԵՎ ԹԵՅԱԽՄՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ
Էջմիածնի քաղաքապետարանի աջակցությամբ արդեն մի քանի տարի է Ճապոնիայի դեսպանության եւ հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնի նախաձեռնությամբ Էջմիածնում ներկայացվում է Ճապոնիան եւ ճապոնական մշակույթը, միեւնույն ժամանակ քաղաքի հյուրերը ծանոթացնում են մեր քաղաքի մշակույթին ու պատմությանը: Եթե մինչեւ այժմ համագործակցությունն ընթանում էր ֆիլմերի փառատոների անցկացմամբ, ապա այս անգամ քաղաքապետարանի դահլիճում անցկացվեց իկեբանայի վարպետության դաս եւ թեյախմության արարողություն: Ճապոնական ծաղկարվեստի գաղտնիքներին եւ թեյախմության արարողակարգին ծանոթացնում էր Միդորի Յամադան:
Ողջունելով հանդիսատեսին Ճապոնիայի դեսպանատան խորհրդական Կենիտիրո Սասամեն շնորհակալական խոսք հղեց քաղաքապետ Կարեն Գրիգորյանին եւ քաղաքապետարանի աշխատակազմին ցուցաբերած աջակցության եւ ակտիվ համագործակցության համար:
Մեր քաղաքի գեղեցկությունը եւ դարերի պատմությունը գնահաատելու, ինչպես նաեւ դեսպանատան կողմից Էջմիածնում մշակութային միջոցառումներ նախաձեռնելու համար քաղաքապետ Կարեն Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի դեսպանատան ներկայացուցիչներին, հավաստիացնելով,որ Էջմիածնի քաղաքային իշխանությունը պատրաստ է նպաստել երկու երկրների մշակութային համագործակցությանը:
Վարպետության դասն անցկացնող Միդորի Յամադան նշեց, որ հաճույքով է բացահայտում ճապոնական արվեստի գաղտնիքները: Նա հավաստիացրեց, որ 10 տարի նույն արվեստով զբաղվելիս` միեւնույն իկեբանան կարելի է ընդամենը 10 անգամ պատրաստել, որովհետեւ, օրինակ, լոտոսը միայն օգոստոսին է ծաղկում, իսկ իկեբանա պատրաստում են բացառապես այն ծաղիկներից, որոնք ծաղկում են տարվա այդ շրջանում: Այս արվեստում առաջին հերթին ընդգծվում է բնության գեղեցկությունը: Ներկաները մեծ հաճույքով ծանոթացան ճապոնական մշակույթին, ինչպես նաեւ հնարավորություն ունեցան դասընթացի ավարտին սեփական իկեբանան ձեւավորել:
Թեյախմության արարողության ժամանակ ներկայացվեց, որ մինչեւ 17-րդ դար Ճապոնիայում միայն տղամարդիկ իրավունք ունեին թեյ պատրաստել: Թեյախմության արարողությունը տեւում է 4 ժամ եւ մասնակիցները թեյը խմում են նույն բաժակով: Տարբեր արարողությունների ժամանակ եւ տոն օրերին հատուկ թեյեր են խմում` առանձնահատուկ արարողակարգով: Միջոցառման ավարտին հյուրերը ներկաներին ճապոնական թեյ եւ քաղցրավենիք հյուրասիրեցին:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: