Բաժիններ

Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԻՆՈՎԱՑԻՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Ավելացվել է: 14-03-2016, 15:53 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 875 |
ԻՆՈՎԱՑԻՈՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Արմավիրի մարզում նորարարական ենթակառուցվածքների ստեղծման ու զարգացման նպատակով Էջմիածնում գործող Հայ Միասնության Խաչ բարեգործական մշակութային հասարակական կազմակերպությունը նախաձեռնել էր «Մարզերի ինովացիոն զարգացման հեռանկարներ» թեմայով հանդիպում-քննարկում: Հրավիրված էին ներկայացուցիչներ պետական եւ տարածքային կառավարման մարմիններից, միջազգային կազմակերպություններից, հոգեւոր դասից, ՀՀ-ում գործող դեսպանատներից եւ ՏՏ ոլորտի ընկերություններից:
Ներկայացնելով Արմավիրի մարզում ինովացիոն զարգացմանն ուղղված «Հայ Միասնության Խաչ»-ի ծրագիրը, կազմակերպության հիմնադիր նախագահ Գրիգոր Բաբախանյանը նշեց, որ ինովացիոն ենթակառուցվածքների զարգացումը հանդիսանում է մի շարք մարտահրավերների, այդ թվում` ՀՀ տարածքային համաչափ զարգացման, ինչպես նաեւ տնտեսության եւ մշակութային կյանքի զարգացման եւ միջազգային ասպարեզում մրցունակության բարձրացման միջոց:
Նորարարական զարգացման հեռանկարների, խնդիրների եւ մարզերում դրա զարգացման անհրաժեշտության մասին խոսեցին ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը եւ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:
Քննարկման ընթացքում Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական Կլոր Սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը կարեւորեց այն հանգամանքը, որ ՀՄԽ-ն իր նախաձեռնություններում վայելում է քաղաքային իշխանության աջակցությունը: Հիմնվելով ձեռք բերած փորձի վրա Գյումրիի եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների ներկայացուցիչների գլխավոր խորհուրդը նույնն էր` մեծ ուշադրություն դարձնել մասնագետների պատրաստման խնդրին: Հանդիպում-քննարկման մասնակիցները խոստացան տարիների կուտակած փորձի փոխանակման եւ փոխայցերի միջոցով նպաստել նախագծի կայացմանը:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: