Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


«ՄԱՉԱՆԵՆՑ» ԹԱՏՐՈՆՈՒՄ ՏՐՎԵՑ ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆԻ ՄԵԿՆԱՐԿԸ

Ավելացվել է: 26-02-2016, 12:28 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1509 |
«ՄԱՉԱՆԵՆՑ» ԹԱՏՐՈՆՈՒՄ ՏՐՎԵՑ ԹԱՏԵՐԱՇՐՋԱՆԻ ՄԵԿՆԱՐԿԸ
«Հեքիաթների աշխարհում» ներկայացմամբ մեկնարկեց Էջմիածնում գործող «Մաչանենց» թատրոնի 2016 թվականի թատերաշրջանը: Ներկայացումը դիտելու էին եկել բազմաթիվ փոքրիկներ: Երեխաներին քաջ ծանոթ, Հովհաննես Թումանյանի` Կիկոսի մահը, Բարեկենդանը և Սուտասանը հեքիաթների հիման վրա բեմադրված, ժամանակակից էլեմենտներով համեմված ներկայացումը մեծ արձագանք ստացավ, սիրվեց եւ ընդունվեց փոքրիկ հանդիսատեսի կողմից:
2016 թվականի առաջին ներկայացմանը պատվավոր հյուր էին Էջմիածնի քաղաքապետարանի ներկայացուցիչները` քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ: Քաղաքապետը թատրոնին հյուր էր եկել մեծ նվերով. ներկայացման ավարտին հայտարարվեց, որ նպատակ ունենալով զարգացնել թատերական մշակույթը Էջմիածին քաղաքում, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի, «Հայ Միասնության Խաչ» ԲՄՀԿ-ի հիմնադիր նախագահ Գրիգոր Բաբախանյանի և «Մաչանենց» թատրոնի համակարգող Վարդուհի Կարապետյանի մրջեւ կնքվել է համագործակցության հուշագիր:
Մշակույթը եւ կրթությունը այն ոլորտներն են, որոնք մշտապես գտնվում են քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում: Էջմիածնի քաղաքային իշխանությունը պատրաստակամ է աջակցել մեր քաղաքում մշակույթի զարգացմանն ուղղված նախաձեռնություններին: Մշակութային կյանքը քաղաքում ակտիվ պահելու համար քաղաքապետարանը կազմակերպում եւ անցկացնում է բազմաթիվ միջոցառումներ:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: