Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ 2015 ԹՎԱԿԱՆԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԲԱՑ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՄԲ

Ավելացվել է: 18-02-2016, 18:35 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 536 |
ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ 2015 ԹՎԱԿԱՆԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿԱՏԱՐԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ  ԲԱՑ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՄԲ
2015 թ. բյուջետային տարում Էջմիածնի քաղաքային համայնքի եկամուտների պլանը կատարվել է 105,1 տոկոսով՝ նախատեսված 1մլրդ 427մլն դրամի փոխարեն հավաքագրվել է 1մլրդ 520մլն դրամ։ Եթե 2010-ին առաջին անգամ Էջմիածնի բյուջեն հատել էր միլիարդ դրամի սահմանագիծը, 2015-ին առաջին անգամ Էջմիածնի փաստացի բյուջեն անցել է մեկուկես միլիարդի սահմանագիծը: Ինչ վերաբերում է սեփական եկամուտների հավաքագրմանն, ապա այս մասով բյուջեն կատարվել է 109,8 տոկոսով։ Պաշտոնական այս տվյալները ներկայացրեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը` բաց հրապարակային հաշվետվությամբ, որի ժամանակ նաեւ մանրամասն զեկուցեց, թե ինչ նպատակներով է օգտագործվել հավաքագրված բյուջեն: Մասնավորապես ներկայացվեց, որ 2015-ը աշխատանքային տեմպ թելադրող տարի է եղել` ցեղասպանության 100-ամյակ, հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակ եւ վերջապես` Էջմիածնի 2 700-ամյակ: Քաղաքապետն ընդգծեց, որ 2015-ն աննախադեպ տարի է եղել կապիտալ շինարարության ոլորտում:
Ներկայացվեց, որ արդյունավետ են աշխատել քաղաքապետարանի բոլոր օղակները: Բնակկոմունալ տնտեսությունն, օրինակ, բարձր որակով կազմակերպում է ե´ւ աղբահանությունը, ե´ւ ձմռան ընթացքում ճանապարհների մաքրումը: Լուրջ աշխատանք է կատարվել նաեւ տանիքաշինության ոլորտում:
Հստակ աշխատանքներ են կատարվել քաղաքի բարեկարգման ուղղությամբ: Շարունակվում է խաղահրապարակների տեղադրումը: Հաշվետու տարվա ընթացքում հիմնովին նորոգվել եւ նորացվել է Անմար կրակի հուշարձանը, որի շուրջ նաեւ մանկական խաղեր եւ նստարաններ են տեղադրվել:
Մշակույթի ոլորտը քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում է: Տարվա ընթացքում անցկացվում են բազում մշակութային միջոցառումներ` ամառային բաց կինոդիտումներ, համերգային ծրագրեր, բոլոր պետական, ազգային տոներին նվիրված մշակութային ծրագրեր եւ այլն:

Սպորտի բնագավառում եւս հաջողություններն ակնառու են: Բավարար աշխատանք է կատարվել ինչպես առողջ ապրելակերպի, զանգվածային ֆիզկուլտուրայի ուղղությամբ, այնպես էլ` մեծ սպորտում հաջողություններ արձանագրելու: Տարվա ընթացքում ամրապնդվեն են կապերը քույր քաղաքների հետ: Մանրամասն շարադրելով 2015-ի ընթացքում կատարված աշխատանքները, քաղաքապետը նաեւ հստակ նշեց, որ վերջնական գնահատականը էջմիածնեցին է տալիս:
Էջմիածնեցիներն էլ փաստում են, որ գոհ են քաղաքապետարանի, քաղաքապետի աշխատանքից: Ի դեպ, քաղաքապետարանի աշխատանքը գնահատվում է նաեւ պետության, հասարակական կազմակերպությունների կողմից: Դրա վկայությունն են «Լավագույն քաղաքային համայնք», «Ամենականաչապատ համայնք», «Լավագույն մշակութային համայնք» տիտղոսները, Էջմիածնի քաղաքապետին մի քանի վարկածով լավագույն քաղաքապետի տիտղոսի շնորհումը, նաեւ` համայնքների ասոցիացիայի հատուկ մեդալը Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին` տեղական ինքնակառավարման ոլորտում ունեցած նպաստի համար:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: