Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾԻՆԸ ԵՎ ՄՑԽԵԹԱՆ ՔՈՒՅՐ ՔԱՂԱՔՆԵՐ ԵՆ

Ավելացվել է: 23-11-2015, 17:58 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1425 |
ԷՋՄԻԱԾԻՆԸ ԵՎ ՄՑԽԵԹԱՆ ՔՈՒՅՐ ՔԱՂԱՔՆԵՐ ԵՆ
Վրաստանի հոգեւոր կենտրոն Մցխեթա քաղաքի պատվիրակությունը` քաղաքապետի Ավթանդիլ Նեմսիցվերիձեի գլխավորությամբ Էջմիածնում էր: Պաշտոնական այցի նպատակը երկու քաղաքների միջեւ համագործակցության հուշագրի ստորագրումն էր: Մինչ հուշագրի կնքումը, քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հյուրերին ուղեկցեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, որտեղ պատվիրակության անդամները Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ծանոթացան Եղեռնի դրվագների մասին պատմող վկայություններին: Անհերքելի փաստերին ծանոթանալով` Մցխեթայի քաղաքապետ Ավթանդիլ Նեմսիցվերիձեն գրառում թողեց պատվավոր հյուրերի հուշամատյանում, որին հաջորդեց ծաղկի խոնարհումը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Հյուրերը մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ նահատակների հիշատակը:
Արդեն Էջմիածնում` քաղաքապետարանի նիստերի դահլիճում, Հայաստանի Հանրապետության Էջմիածին և Վրաստանի Հանրապետության Մցխեթա քաղաքիների միջև կնքվեց համագործակցության հուշագիր: Այն կնքվեց` հաշվի առնելով Էջմիածին և Մցխեթա քաղաքիների միջև փոխշահավետ բարեկամական կապեր զարգացնելու ձգտումը:
Կողմերը նպատակ ունեն զարգացնել համագործակցությունը մշակութային , կրթության և գիտության, բնակչության սոցիալական ապահովության, առողջապահության, տեղական կառավարման, էկոլոգիայի, Էկոնոմիկ և ներդրումային գործունեության, քաղաքային տնտեսության, սպորտի, տուրիզմի, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներում: Սույն համաձայնագրով, կողմերը պարտավորվում են աջակցել և օժանդակություն ցուցաբերել քաղաքային հաստատությունների, կազմակերպությունների, ձեռնարկություների և մասնագետների միջև գործունեության տարբեր ոլորտներում ուղիղ կապեր հաստատելու գործում, ինչպես նաեւ աջակցել և զարգացնել փոխշահավետ գործնական, առևտրային հարաբերություններ:
Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ուղեկցությամբ պատվիրակության անդամները պատմա-ազգագրական թանգարանում ծանոթացան էջմիածնի տարածաշրջանի տեղաբնիկների նյութական մշակույթին` Ք.ա. 6-րդ հազարամյակից մինչև մեր օրերը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մոմ վառեցին, շրջեցին Մայր Տաճարի թանգարանում եւ օրհնած ջուր խմեցին:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: