Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում

Հարցում

Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը

Դիտել ավելի մեծ քարտեզ

ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԷՐ

Ավելացվել է: 16-10-2015, 16:10 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1470 |
ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԷՐ
Էջմիածնի քաղաքապետարանի պատվիրակությունը` քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ, այս օրերին գտնվում էր Վրաստանում: Այցի շրջանակներում, Թբիլիսիում` Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային եւ երիտասարդության կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացվեց «Սուրբ Էջմիածնի նկարիչները Թբիլիսիում» խորագրով ցուցահանդես, որտեղ ցուցադրված են էջմիածնեցի 21 նկարչի 50 աշխատանք: Ցուցահանդեսը նվիրվեց քաղաքի ավանդական «Թբիլիսոբա» տոնին և բացվեց «Մծխեթոբա» տոնի օրը` հոկտեմբերի 14-ին: Ցուցահանդեսը հանդիսանում է Էջմիածնի քաղաքապետարանի եւ Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի նախաձեռնության շարունակություն, որի շրջանակներում մոտ մեկ ամիս առաջ Էջմիածնի քաղաքապետարանի մշակույթի պալատում ցուցադրվել էին վիրահայ նկարիչներ: Բացման հանդիսությանը հատուկ ժամանել էին նաեւ Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը և Վրաց Ուղղափառ Եկեղեցու Ախալքալաքի և Կումբուրդոյի միտրոպոլիտ Նիկոլոզ Փաճուաշվիլին:
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը` Էջմիածնում և Թբիլիսիում ցուցահանդես կազմակերպելու իր մտահղացման իրականացմանը աջակցություն եւ պատրաստակամություն ցուցաբերելու համար շնորհակալություն հայտնեց Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Սրբազանին եւ նրան զորավար Մանվել Գրիգորյանի կողմից շնորհած «ԵԿՄ 20 տարի» հոբելյանական մեդալ փոխանցեց:
«Էջմիածնի նկարիչները Թբիլիսիում» խորագիրը կրող ցուցահանդեսը «Հայարտուն» կենտրոնում կցուցադրվի մինչև նոյեմբերի 14-ը, որից հետո` Ախալքալաքի միտրոպոլիտի և Սամցխե-Ջավախքի առաջնորդության փոխանորդի հրավերով, ցուցահանդեսը կբացվի Ախալքալաքում:
Թբիլիսիում եղած ժամանակ Էջմիածնի պատվիրակությունն այցելելց Հայ գրողների եւ հասարակական գործիչների պանթեոն, ինչպես նաեւ եղավ այն տանը, որտեղ ապրել է Հովհաննես Թումանյանը:
Քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը եղավ նաեւ Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եկեղեցում, որը 13-րդ դարի տեսքով վերականգնված կվերաբացվի հոկտեմբերի 31-ին:
Մծխեթիի քաղաքապետ Ավթանդիլ Նեմսիտսվերիձեի կողմից ստացված պաշտոնական հրավերով Էջմիածնի պատվիրակությունը այցելեց նաեւ Մծխեթի: Այստեղ պատվիրակությունը մասնակցեց սուրբ պատարագի արարողությանը, որից հետո, պաշտոնական այցի շրջանակներում, քաղաքապետ Կարեն Գրիգորյանը Մծխեթիի քաղաքապետ Ավթանդիլ Նեմսիտսվերիձեի հետ քննարկեց հետագա համագործակցության ծրագրեր:

Ավելացնել մեկնաբանություն

Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: