Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՇԱԲԱԹՕՐՅԱԿ` ՔԱՂԱՔԻ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Ավելացվել է: 28-09-2015, 16:25 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1247 |
ՇԱԲԱԹՕՐՅԱԿ` ՔԱՂԱՔԻ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Հաշված օրեր են մնացել հայոց հոգեւոր մայրաքաղաք Էջմիածնի տոնին` հոկտեմբերի 8-ին: Այս տարի մեր քաղաքի տոնը մեծ շուքով կնշվի արդեն 7-րդ անգամ: Եվ իհարկե, այդ օրը, հոբելյարին բնորոշ գեղեցկությամբ էլ պետք է ներկայանալ։ Ըստ այդմ, մեր սիրելի քաղաքի տոնին ընդառաջ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հանձնարարությամբ, սեպտեմբերի 25-ը եւ 26-ը հայտարարվել էին համաքաղաքային շաբաթօրյակի օրեր:
Էջմիածինը` ծննդյան 2700-ամյակին ընդառաջ, ավելի մաքուր ու բարեկարգ դարձնելու գաղափարի շուրջ համախմբվածները, նախորդ շաբաթ մաքրման աշխատանքներ կատարեցին քաղաքի փողոցներում, բակային տարածքներում, այգիներում ու պուրակներում, ինչպես նաեւ ընդհանուր օգտագործման այլ տարածքներում: Քաղաքապետարանի աշխատակիցների հետ միասին համաքաղաքային շաբաթօրյակին էր միացել քաղաքի բնակչությունը: Մեկ ընտանիքի պես, էջմիածնեցիները մաքրման լայնածավալ աշխատանքներ կատարեցին քաղաքի բոլոր հատվածներում:



Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: