Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՆՎԻՐՎԱԾ ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ՀԱՄԼԵՏ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ

Ավելացվել է: 23-07-2012, 12:41 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՆՎԻՐՎԱԾ ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ՀԱՄԼԵՏ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ
Էջմիածնի քաղաքապետարանի նախասրահում բացվեց գեղանկարիչ Համլետ Պողոսյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Արվեստագետը ծնվել է 1939 թվականին: Նա նկարել է տարբեր ժանրերում, ունի ինչպես գեղանկարներ, այնպես էլ գծանկարներ, դիմանկարներ: Տասնութ տարի եղել է Էջմիածնի գլխավոր նկարիչը: Արվեստագետի կինը պատմում է, որ Համլետը սկզբնական շրջանում նկարում էր ամեն ինչ, հետո սկսեց կանանց նկարել:
Ցուցահանդեսին ներկա էին բազմաթիվ հյուրեր, ովքեր մեծ ոգեւորությամբ էին խոսում նկարչի մասին: Նրա էսքիզների հիման վրա ստեղծված քանդակներն ու պատկերները զարդարում են քաղաքի տարբեր հատվածները: ՀՀ Ազգային պատկերասրահի հայ գեղանկարի բաժնի տնօրենը նկարչի ստեղծագործություններին մի անուն տվեց՝ երաժշտական թախիծ:
Չպետք է մոռանալ մեր համաքաղաքացիներին, անհրաժեշտ է նման ցուցահանդեսներ կազմակերպել ընձեռնված իսկ հնարավորության դեպքում, նշում էին հյուրերը, հավելելով, որ յուրաքանչյուր երաժիշտ բարձունք է ապրում, երբ նրա երաժշտությանը դեռ ծափահարում են, յուրաքանչյուր արվեստագետ ճանաչում է ձեռք բերում, երբ ունենում է ցուցադրություն:
Արվեստագետի ստեղծագործությունները շատ են, դրանք զարդարում են անգամ օտար երկրների պատկերասրահները: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանը նշեց, որ Էջմիածնում կան բազմաթիվ ստեղծագործողներ, ովքեր ստվերում են մնացել, սակայն սա եւս ժամանակավոր բնույթ է կրում, քանի որ առաջիկայում նոր պատկերասրահ կառուցելու մտադրություն կա:
Համլետ Պողոսյանը եղել է Մարտիրոս Սարյանի սանը, նա դասավանդել է Էջմիածնի նկարչական դպրոցում, քոլեջում: Նրա փոքրիկ թոռնուհի Եկատիրինան եւս ընտրել է պապի ճանապարհը՝ նկարում է ինչպես ինքն ասաց` մի քիչ պապիկի նման:
Գեղանկարիչը մահացել է 2005թվականին, սակայն նրա գործն ու թողած ժառանգությունը հավերժ է:




Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: