Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՊՐԵՄԻԵՐԱ «ՄԱՉԱՆԵՆՑ» ԹԱՏՐՈՆՈՒՄ

Ավելացվել է: 16-09-2015, 16:40 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1074 |
ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՊՐԵՄԻԵՐԱ «ՄԱՉԱՆԵՆՑ» ԹԱՏՐՈՆՈՒՄ
Էջմիածնում գործող «Մաչանենց» թատրոնում`«Մենք աղետից չենք վախենում» ուսուցողական ներկայացմամբ տրվեց նոր թատերաշրջանի մեկնարկը: Ներկայացումը բեմադրվել էր «Պատանեկան ներկայացումների միջոցով պատրաստվածություն ընդդեմ աղետների» կրթական ծրագրի շրջանակներում: Ներկայացման 40 րոպեների ընթացքում 3 խոզուկները, գայլ աղետի հետ միասին, գեղեցիկ բեմադրված ներկայացրեցին հնարավոր աղետները եւ դրանցից խուսափելու կամ պաշտպանվելու տարբերակները:
Նորարական ներկայացմամբ դպրոցական հանդիսատեսին հետաքրքիր եւ միաժամանակ իրազեկող բեմադրություն ներկայացնելու ռեժիսորի փորձը կարող ենք վստահաբար ստացված համարել` հաշվի առնելով բեմադրությունը դիտելուց հետո հանդիսատեսի իրազեկվածության մակարդակը:
Ներկայացման պրեմիերային ներկա էր Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, Արմավիրի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ` Գայանե Սայադյանը, ներկայացուցիչներ ծրագիրը ֆինանսավորող ընկերությաունից եւ Արմավիրի մարզային փրկարար վարչությանից: Որպես թատրոնի մշտական աջակից եւ բարեկամ բեմադրության ավարտից հետո խոսք տրվեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին:
Ուսոցողական ներկայացումը կբեմադրվի 22 անգամ` Էջմիածնի տարածաշրջանի տարբեր դպրոցների սաներին ծանոթացնելով անվտանգության կանոններին եւ տվյալ իրադրությունում անհրաժեշտ գործողություններին:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: