Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾԻՆԸ ԱՐԺԱՆԱՑԱՎ ՊԱՏՎՈԳՐԻ

Ավելացվել է: 19-07-2012, 13:17 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ԷՋՄԻԱԾԻՆԸ ԱՐԺԱՆԱՑԱՎ ՊԱՏՎՈԳՐԻ
Թաթարստանի Հանրապետության Կազան քաղաքում կայացավ քաղաքների Եվրասիական ֆորումի բացման արարողությունը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի երիտասարդական մոդելի մասնակցությամբ: Ֆորումի թեման էր <<ժառանգություն և նորարարություն>>:
Ինչպես կառուցել նորը` պահպանելով հինը: Այս հարցն էր հիմնականում քննարկվում Կազանում, որտեղ հավաքվել էին տասնյակ քաղաքների քաղաքապետեր, ներկայացուցիչներ: Նրանց թվում էր նաեւ Էջմիածինը: Քաղաքը 2007 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի <<Աշխարհի ժառանգության քաղաքներ>> կազմակերպությանը դիտորդական կարգավիճակով էր անդամագրված, իսկ 2011թվականի նոյեմբեր ամսից ձեռք է բերել լիիրավ անդամի կարգավիճակ: Միջազգային հեղինակավոր այդ կառույցին Էջմիածնի անդամակցությունը տեղի է ունեցել Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի միջնորդությամբ:
Ֆորումի <<Ժառանգություն և նորարարություն>> խորագրի շրջանակներում Կազանի և այլ քաղաքների օրինակով նախատեսվում են մի շարք արդիական հարցերի քննարկումներ` կապված ժառանգության պահպանման, տուրիզմի տեսակետից քաղաքների գրավչության բարձրացման, համաշխարհային ճանաչում ձեռք բերելու, ինչպես նաև այն միտումների բացահայտմանը, որոնք վերաբերում են քաղաքներում կենսապայմանների բարելավումն ապահովող նոր տեխնոլոգիաների ներդրմանը:
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի առաջարկությամբ սույն թվականի հոկտեմբերի 7-9-ը նախատեսված է Էջմիածնում անցկացնել <<Աշխարհի ժառանգության քաղաքներ>> կազմակերպության ընդհանուր եւ տնօրենների խորհրդի ժողովները:
Կազանյան ֆորումի ժամանակ Հայաստանը ներկայացնող Էջմիածին քաղաքը արժանացել էր նաեւ պատվոգրերի:





Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: