Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՆՇՈՒՄ ԷԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ

Ավելացվել է: 9-07-2012, 13:54 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՆՇՈՒՄ ԷԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ
Հուլիսի 5-ը կարմիրով է նշված մեր տոնացույցում. Սահմանադրության օրն է: Սահմանադրությունն ընդունել ենք 1995-ի հուլիսի 5-հանրաքվեով: Տոնը նշվում է ողջ Հանրապետությունում, նաեւ` Էջմիածնում: Քաղաքապետին կից գործող ուսանողական խորհրդի մասնակցությամբ կազմակերպվել էր գեղեցիկ միջոցառում, որի ժամանակ պատմական ակնարկ ներկայացվեց հանդիսատեսի դատին Սահմանադրության օրվա մասին, իրական հիմք ունեցող պատմությունների միջոցով հանդիսատեսի հետ քննարկում եղավ, թե որ դեպքում է խախտվել քաղաքացու սահմանադրական իրավունքն ու ինչ լուծում է անհրաժեշտ: Միջոցառմանը ներկա էին պաշտոնատար անձիք, ովքեր լուծման տարբեր առաջարկներ էին անում:
Սահմանադրության ընդունումը պատմական իրադարձություն է ցանկացած երկրի համար: Սահմանադրությամբ վերջնականապես Հայաստանի Հանրապետությունը հռչակվեց ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն եւ հանրության իրավունքներն ու ազատություններն ամրագրվեցին երկրի մայր օրենքով: Օրվա առթիվ շնորհավորանքի խոսք ասաց նաեւ քաղաքապետ Կարեն Գրիգորյանը:
«Նմանատիպ միջոցառումները մարդկանց իրենց իրավունքներն իմանալու լավագույն հնարավորություն են ընձնեռում»,-այս համոզմանն էին միջոցառման կազմակերպիչներն ու մասնակիցները:
Էջմիածնում միջոցառումներն այսքանով չէին սահմանափակվում: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ «Նարեկացի» ժողովրդական նվագարանների համույթը երեկոյան բացօթյա համերգային ծրագրով գեղեցիկ կատարումներ ներկայացրեց էջմիածնեցիներին:
Միջոցառումը շարունակվեց մինչեւ ուշ երեկո, հաճելի հանգիստ պարգեւելով քաղաքացիներին:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: