Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆՈՐ ԿԱՀՈՒՅՔ ԷՋՄԻԱԾՆԻ ԹԻՎ 1 ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՇԱԽՄԱՏԻ ԴԱՍԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՄԱՐ

Ավելացվել է: 9-04-2015, 12:14 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 1990 |
ՆՈՐ ԿԱՀՈՒՅՔ ԷՋՄԻԱԾՆԻ ԹԻՎ 1 ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՇԱԽՄԱՏԻ ԴԱՍԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՄԱՐ
2014 թվականի դեկտեմբերին Էջմիածինը «Լավագույն մարզական համայնք» ստուգատեսում արժանացել էր ՀՀ նախագահի 3-րդ տեղի մրցանակին՝ ստանալով պատվոգիր եւ դրամական օգնություն: Այս մասին, բաց հաշվետվության ժամանակ, նշեց նաեւ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Էջմիածնում սպորտի ասպարեզում ունեցած հաջողություններին:
Հատկացված 500.000 դրամին քաղաքապետարանն ավելացնելով եւս 137.000 կարողացավ կահավորել Էջմիածնի թիվ 1 մարզադպրոցի շախմատի դասարանը, ինչպես նաեւ ձեռք բերել զուգափայտ եւ վոլեյբոլի կանգնակներ:
Այժմ այստեղ շախմատի հաճախող 36 երեխա պարապմունքներն անցկացնում է նոր, հարմարավետ կահավորված դասարանում. ձեռք են բերվել շախմատի սեղաններ, աթոռներ, շախմատի քարեր եւ ժամացույցեր:
Հատկանշական է, որ Էջմիածնի թիվ 1 մարզադպրոցում, բոլոր 11 մարզաձեւերի 44 խմբերը, որոնցում ընդգրկված են 622 մարզիկ, գործում են անվճար կարգով:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: