ՀՈՒՆԻՍԻ 1-Ը ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
Ավելացվել է: 4-06-2012, 17:57 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
Ամռան առաջին օրը` հունիսի 1-ին, աշխարհի շատ երկրներում նշվում է Երեխաների միջազգային օրը: Առաջին անգամ հունիսի մեկը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950 թվականին: Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992թ, որից հետո 1996թ. ընդունվելէ «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը: Այդ օրը հանրապետության տարբեր մարզերում, ինչպես նաեւ մայրաքաղաքում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում: Էջմիածնի քաղաքապետարանի նախաձեռնությամբ քաղաքում տոնական բաթմաթիվ միջոցառումներ էին կազմակերպվել: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հունիսմեկյան շնորհավորանքից հետո սկսվեցին հիմնական միջոցառումները: Բազմաթիվ անակնկալներով հագեցած միջոցառման ժամանակ եղան նաեւ պարգեւներ` շնորհակալագրեր եւ պատվոգրեր Էջմիածնի քաղաքապետարանի կողմից: Գեղարվեստի դպրոցի սաները իրենց ուժերը փորձեցին նկարչության ոլորտում, որտեղ եղան պարգեւատրումներ առաջին, երկրորդ եւ երրորդ հորիզոնականներով: Երեխաների նկարներում հիմնականում Հայաստանի խորհրդանիշերն էին՝ նրանց բոլորի ցանկությունը մեկն էր, որպեսզի աշխարհում լինի խաղաղություն,երեխաներն ունենան անհոգ մանկություն: Միջոցառմանը գեղեցիկ բեմադրական ներկայացումներով հանդես եկան գրադարանները, որի ակտիվ ընթերցողները փոքրիկ եւ մեծ հանդիսատեսների համար խաղացին տարբեր թատերական ներկայացումներ: Օրը հագեցած էր գեղեցիկ միջոցառումներով եւ քաղաքը լցված էր մանկական ծիծաղով ու խաղերով: Մի քանի ժամով քաղաքը զարդարվել էր գունավոր փուչիկերով, գետնին նկարած հետաքրքիր պատկերներով, մանկան խինդ ու ծիծաղով: Բոլորի շուրթերից լսվում էին շնորհավորանքի խոսքեր: Միջոցառման վերջում երեխաները մեծ էկրանով դիտեցին տարբեր մուլտֆիլմներ եւ ականատես եղան գեղեցիկ հրավառության:
Ավելացնել մեկնաբանություն