Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆՇՎՈՒՄ ԷՐ ԵՐԿՐԱՊԱՀԻ ՕՐԸ

Ավելացվել է: 14-05-2012, 12:50 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՆՇՎՈՒՄ ԷՐ ԵՐԿՐԱՊԱՀԻ ՕՐԸ
Մայիսի 8–ին նշվում է Երկրապահի օրը։ Երկրապահի օրը նշելու որոշում ընդունել է Երկրապահ կամավորական միության 3–րդ համագումարը՝ 1997թ. նոյեմբերին։ 2002թ.–ից այս տոնն ընդգրկվել է ՀՀ պետական տոնացույցում։ ԵԿՄ վարչությունը ամեն տարի այս օրը տարբեր միջոցառումներ է անցկացնում։
Այս տարի ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքը վաղ առավոտից, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ ծաղիկներ դրեց Էջմիածնի <<Հաղթանակ>> հուշակոթողին, ապա կամավորներն այցելեցին <<Եռաբլուր>> զինվորական պանթեոն, ծաղիկներ դրեցին ԵԿՄ հավերժ նախագահ Սպարապետ Վազգեն Սարգսյանի եւ Հայաստանի սահմանների ու Արցախի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած ու փառքով պսակած ազատամարտիկների շիրիմներին:
Այստեղ ԵԿՄ-ն կազմակերպել էր գեղեցիկ միջոցառում: Շնորհավորական խոսքով հանդես եկավ ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը:
Երկրապահ կամավորների համար այս օրը հաղթանակի օր է: Պատահական չէ, որ այն նշվում է մայիսի 8-ին` 1992 թվականի Շուշիի ազատագրման տոնական օրերի շրջանակում, քանզի նաեւ նրանց շնորհիվ ազատագրվեց հինավուրց քաղաքը` Շուշին:
Երկրապահ կամավորականներին շնորհավորելու էին եկել ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, պաշտոնատար այլ անձինք: Նրանք իրենց ելույթներում ընդգծեցին հայ ազատամարտիկների անձնուրաց սխրանքը:
ԵԿՄ <<Պատանի>> եւ <<Երիտասարդ>> երկրապահ ակումբների անդամները միջոցառման վերջում հանդես եկան ցուցադրական ելույթներով: Նրանք քայլերթ կատարեցին եւ ցուցադրեցին մարտարվեստի իրենց հմտությունները:
Երկրապահ կամավորականների միության շատ անդամներ այս տարիների ընթացքում արժանացել են նաեւ տարբեր մեդալների, հուշամեդալների, շքանշանների: Երկրապահի օրը հարմար առիթ էր հերթական մեդալների հանձնման համար: Այս տարվա ընթացքում եւս ինչպես ամեն տարի կլինեն տարբեր հուշամեդալների, շնորհակալագրերի հանձնման արարողություններ:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: