ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԶՈՀՎԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻՆ
Ավելացվել է: 26-12-2014, 17:47 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
Երկրապահ կամավորականների միության Էջմիածնի տարածքային բաժանմունքն ամեն տարի՝ Ամանորի նախաշեմին սոցիալապես անապահով ընտանիքներին, զոհված ազատամարտիկների հարազատներին եւ հաշմանդամներին օգնության ձեռք է մեկնում: Այս տարին եւս բացառություն չէր. Երկրապահ կամավորականների միության նախագահ, զորավար Մանվել Գրիգորյանի եւ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հովանու ներքո, այսօրվանից սկսված, 3 օր շարունակ սննդամթերքի տոպրակներ եւ դրամական օգնություն կբաժանվի Էջմիածնի տարածքային բաժանմունքի զոհված ազատամարտիկների եւ 1-ին կարգի հաշմանդամների մոտ 800 ընտանիքի: Արցախյան ազատամարտում քաջաբար զոհվածների հարազատները եւ հաշմանդամները իրենց խորին շնորհակալությունն էին հայտնում զորավար Մանվել Գրիգորյանից եւ ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի նախագահ, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանից՝ տարիներ շարունակ իրենց կողքին կանգնելու եւ անվերապահորեն աջակցելու համար:
Ավելացնել մեկնաբանություն