Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՆ ԱՄՓՈՓԵՑ ՏԱՐԻՆ

Ավելացվել է: 23-12-2014, 12:35 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՆ  ԱՄՓՈՓԵՑ  ՏԱՐԻՆ
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ, յուրաքանչյուր տարի՝ տարեվերջում կազմակերպվում է ամփոփիչ միջոցառում, որի ժամանակ գնահատվում են ավարտվող տարվա աշխատանքները, խոսվում գալիք տարվա ծրագրերից: Այս տարի եւս տարին ամփոփվեց տոնական տրամադրությամբ. քաղաքապետարանի կատարած աշխատանքների ծավալն ու որակն իրոք պատկառելի է: Հատկանշական է, որ 2014թ. համայնքային բյուջեն կատարվել է 10 ամսում:
Էջմիածինն այս տարի ճանաչվեց «Լավագույն կանաչապատ համայնք», օրերս էլ պարգեւատրվեց ՀՀ նախագահի 3-րդ տեղի մրցանակով, որպես «Լավագույն քաղաքային մարզական համայնք»: Տարեվերջյան միջոցառման ժամանակ քաղաքապետ Կարեն Գրիգորյանը դրամական խրախուսանք եւ շնորհակալագրեր հանձնեց 22 մարզիկի եւ 8 մարզչի՝ 2014 թվականի ընթացքում միջազգային մրցասպարեզներում Էջմիածնի պատիվը բարձր պահելու եւ ունեցած մարզական նվաճումների համար:
Տարվա ընթացքում քաղաքի բարելավման եւ բարեկարգման գործում ներդրում ունենալու համար խրախուսանքի արժանացան նաեւ քաղաքապետարանի աշխատակիցները: Դրամական պարգեւներով խրախուսվեց զոհված ազատամարտիկների եւ 1-ին կարգի հաշմանդամաների մոտ 110 ընտանիք, Երկրորդ համաշխարհային պատերազմի 15 վետերանի ընտանիք՝ միջին հաշվարկով՝ մոտ 400 հոգի:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: