Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԵՐԸ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ

Ավելացվել է: 10-05-2012, 14:43 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԵՐԸ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԵՐԸ ՄԱՅԻՍՅԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ

Մայիսի 9-ը հաղթանակի տոն է, համազգային միասնության ու համախմբվածության: Հայ ազգի համար դա կրկնակի տոն է` 1945-ի այդ օրը հաղթանակով ավարտվեց ֆաշիզմի դեմ մարդկության մղած աշխարհամարտը, իսկ 1992-ի մայիսի 9-ին հայ կամավորականներն ազատագրեցին մեր հինավուրց Շուշին:
Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցների թիվը հասնում էր 500 հազարի, որից 300 հազարը Հայաստանից էին։ Էջմիածնից եւս շատ մասնակից է եղել Հայրենական մեծ պատերազմին: Այսօր նրանցից քչերն են մեր կողքին, բայց մշտական ուշադրության կենտրոնում են` թե քաղաքապետարանի եւ թե քաղաքի:
Ավանդույթի համաձայն ամեն տարի այս օրը քաղաքի ողջ ակտիվը Հայրենական մեծ պատերազմի վետերանների հետ ծաղկեպսակ է դնում անմար կրակի մոտ` հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հուշակոթողին:
Հայրենական մեծ պատերազմի 67-ամյակին եւ Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված գեղեցիկ միջոցառում է կազմակերպվում այստեղ: Շնորհավորելու եւ շնորհավորական խոսքեր լսելու են գալիս մեծից փոքր էջմիածնեցիներ: Օրվա առթիվ շնորհավորական ուղերձ էր հղել նաեւ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, ով նաեւ այս միջոցառումների հիմնական կազմակերպիչն է:
Քաղաքի վետերանների համար հաճելի անակնկալ էին պատրաստել Էջմիածնի քաղաքապետարանն ու քաղաքի տարածքում տեղակայված զորամասերի հրամկազմը` զորանոցային ճաշարանի տեսքով` ինչպես պատերազմական օրերին էր:
Հայրենական մեծ պատերազմում Խորհրդային Միության հերոսի կոչում է շնորհվել 106 հայորդու, որոնցից երկուսն արժանացել են կրկնակի հերոսի կոչման: Ավելի քան 7000 հայազգի զինվորներ պարգեւատրվել են շքանշաններով եւ մեդալներով:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: