Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՀՀ ԵՎ ԻԻՀ ԹԱԵՔՎԱՆԴՈՅԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԸ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ

Ավելացվել է: 23-07-2014, 08:24 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՀՀ  ԵՎ  ԻԻՀ  ԹԱԵՔՎԱՆԴՈՅԻ  ՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐԸ  ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, ՀՀ թաեքվոնդոյի ֆեդերացիայի պատվավոր նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի հրավերով Էջմիածնում էր Իրանի Իսլամական Հանրապետության թաեքվանդոյի ֆեդերացիայի նախագահ Սեյեդ Մուհամադ Բուրավյադը: Մինչ հանդիպման բուն նպատակը հյուրերը, քաղաքապետ Կարեն Գրիգորյանի, գեներալ Մանվել Գրիգորյանի ուղեկցությամբ ծաղիկներ խոնարհեցին Արցախյան հերոսամարտին նվիրված «Հաղթանակ» հուշակոթողին: Հանդիպման նպատակը երկու հանրապետությունների ֆեդերացիաների միջեւ հուշագիր ստորագրելն էր:
Թաեքվանդո մարզաձեւը Հայաստանում վերջին տարիներին զարգացում է ապրում: Մեր մարզիկներն անգամ մասնակցում են տարբեր տեղական եւ միջազգային մրցաշարերի: Էջմիածնի մարզադպրոցում` քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հովանավորությամբ, հաճախ կազմակերպվում է թաեքվանդոյի առաջնություն: Իրանի Իսլամական Հանրապետությունում այս մարզաձեւն ավելի հին պատմություն ունի, այստեղ միլիոնից ավել մարզիկներ զբաղվում են թաեքվոնդոյով: ԻԻՀ թաեքվանդոյի ֆեդերացիայի նախագահ Սեյեդ Մուհամադ Բուրավյադն ասաց, որ այս համագործակցության արդյունքում բազմաթիվ ծրագրեր կիրականացվեն: Հանդիպման ժամանակ ՀՀ թաեքվանդոյի ֆեդերացիայի պատվավոր նախագահ Մանվել Գրիգորյանը «ԵԿՄ 20-ամյակ» հուշամեդալով պարգեւատրեց ԻԻՀ թաեքվանդոյի ֆեդերացիայի նախագահին, քաղաքապետ Կարեն Գրիոգորյանն էլ Էջմիածնի խորհրդանշական նվերները հանձնեց, ներկայացնելով Էջմիածնի պատմությունը: Իրանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահը եւս նվերներով էր եկել հանդիպմանը:




Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: