Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԸՆԴՈւՆԵՑ WBO ՎԱՐԿԱՆԻՇՈՎ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈւՐ ԱԲՐԱՀԱՄԻՆ

Ավելացվել է: 6-06-2014, 07:52 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՔԱՂԱՔԱՊԵՏՆ  ԸՆԴՈւՆԵՑ  WBO  ՎԱՐԿԱՆԻՇՈՎ  ԱՇԽԱՐՀԻ  ՉԵՄՊԻՈՆ ԱՐԹՈւՐ  ԱԲՐԱՀԱՄԻՆ
Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն ընդունեց WBO վարկանիշով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին: Քաղաքապետը բռնցքամարտիկին նվիրելով քաղաքի խորհրդանշական նվերները` համառոտ ներկայացրեց Էջմիածինը: Արթուր Աբրահամն էլ քաղաքապետին նվիրեց բռնցքամարտի անվանական ձեռնոց:
Աշխարհի չեմպիոնը այցելել էր նաեւ քաղաքի մարզադպրոց. «Էջմիածինը միշտ էլ ուժեղ մարզիկներ ունեցել է, եւ այսօր էլ էջմիածնեցիները կարողանում են բարձր պահել մեր հայրենիքի պատիվը»:
Արթուր Աբրահամը տպավորված էր Էջմիածնով: Նա նշեց, որ հաճախ լինում է Էջմիածնում, բայց այսքան շատ տեղեկություն չգիտեր. «Հիանալի քաղաք է մեր հոգեւոր մայրաքաղաքը»,- նկատեց չեմպիոնը: Արթուր Աբրահամի տպավորությունը մեծ էր, երբ վերջինս քաղաքապետի հետ շրջեց պատմաազգագրական թանգարանում: Այստեղ նրան հետաքրքրում էր ամեն ինչ` հին ժամանակներում ապրած մարդկանց կացարանները, թոնիրը, տարբեր ուշագրավ գտածոներ: Շրջայցից հետո հյուրերը մասնակցեցին մշակութային միջոցառման, որը կազմակերպել էր Էջմիածնի քաղաքապետարանի «Վաղարշապատ» երգի, պարի թատրոնը: «Վաղարշապատի» անձնակազմը Գերմանիա շրջագայության ժամանակ հանդիպել էր Արթուր Աբրահամին:
Չշեղվելով սիրելի մարզաձեւից` Արթուր Աբրահամը վստահեցրեց, որ Էջմիածին կրկին կայցելի, կհանդիպի մարզիկների հետ, կկիսվի խորհուրդներով:



Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: