Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՀԵՐԹԱԿԱՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԸ

Ավելացվել է: 27-05-2014, 13:55 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՀԵՐԹԱԿԱՆ  ՈՍԿԵ  ՄԵԴԱԼԸ
Հունա-հռոմեական ըմբշամարտում եւս հայ մարզիկն առաջինն է: Էջմիածնեցի պատանի մարզիկ Հարություն Վարդանյանը հունա-հռոմեական ըմբշամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունում` 46 կգ քաշային կարգում գրավել է առաջին տեղը, նվաճելով ոսկե մեդալ: Նույն քաշային կարգում երրորդ հորիզոնակում կրկին էջմիածնեցի մարզիկ է` Էդգար Թամազյանը:
Քաղաքապետ Կարեն Գրիգորյանը հերթական անգամ ընդունեց մեդալակիրներին: Կրկին պատվոգրեր, դրամական խրախուսանք, շնորհավորանքներ: Քաղաքապետը իր խոսքում նշեց, որ եւս մեկ հպարտություն է ապրում:
Սպորտի զարգացման համար արվում է ամեն ինչ,մարզադպրոցի ֆինանսավորումը վերջին տարիներին առաջնային պլանում է: Կարեն Գրիգորյանը նկատեց, որ ապարդյուն չեն ջանքերը` քաղաքային իշխանությունը փորձում է նպաստել սպորտի զարգացմանը, մարզիկներն էլ արդարացնում են` հաղթանակներով վերադառնալով տարբեր մրցաշարերից:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: