Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾՆԵՑԻ ՄԱՐԶԻԿԸ ԿՐԿԻՆ ԱՌԱՋԻՆՆ Է

Ավելացվել է: 13-05-2014, 10:39 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ԷՋՄԻԱԾՆԵՑԻ ՄԱՐԶԻԿԸ ԿՐԿԻՆ ԱՌԱՋԻՆՆ Է
Էջմիածնեցի մարզիկը կրկին առաջինն է: Քաղաքի մարզադպրոցի սան, ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանը հերթական մրցաշարում նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը ` գրանցելով նոր ռեկորդ: Ծանրամարտիկը երկամարտում ցուցաբերելով 397 կգ արդյունք գերազանցել է ծանրամարտի պատանեկան աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում գրանցած չին եւ հայ մարզիկների ռեկորդները: 94կգ քաշային կարգում հանդես եկող մարզիկը պատրաստվում է օգոստոսին սպասվող օլիմպիադային, որից հետո պատանի ծանրամարտիկը արդեն երիտասարդների հետ կմրցի:
Նման հաղթանակները մեր ազգի ձեռքբերումներն են: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը միշտ հպարտությամբ է ընդունում մարզիկներին: Շնորհավորանքներից, գովեստի խոսքերից բացի քաղաքապետը նաեւ պատվոգիր եւ խրախուսական նվեր է հանձնում վերջիններիս:
Սիմոն Մարտիրոսյանի մարզիչը եւս արժանացել էր մեդալի լավ մարզիկ պատրաստելու համար: Վերջինս մարզիկի հետ մեկնել էր Լեհաստանում անցկացվող մրցաշարին քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ֆինանսավորմամբ:
Քաղաքապետի մշտական ուշադիր վերաբերմունքը ավելի է ոգեւորում մարզիկներին: Հանդիպումների ժամանակ բոլոր մարզիկները վստահեցնում են, որ ձգտելու են ավելիին եւ միշտ բարձր են պահելու էջմիածնեցու պատիվը:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: