Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՄԵԾԱՐՎԵՑ ՀԵՐՈՍ ՆԱՀԱՏԱԿԸ

Ավելացվել է: 5-05-2014, 14:06 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՄԵԾԱՐՎԵՑ  ՀԵՐՈՍ  ՆԱՀԱՏԱԿԸ
Հիշատակման օր էր Էջմիածնի Արագած գյուղում: 20 տարի առաջ մայիսի մեկին Մարտակերտի Թալիշ բնակավայրի ազատագրման համար մղված մարտերում զոհվեց Արագած գյուղի բնակիչ, լեգենդար 5-րդ մոտոհրաձգային բրիգադի մարտիկ Մեխակ Մեխակյանը:
Մեխակը պատմաբան էր, քաջատեղյակ հայոց պատմությանը եւ գիտակցաբար էր զենք վերցրել` հող հայրենին թշնամուց պաշտպանելու: Նշանակվել էր ՆԳՆ 6-րդ գլխավոր վարչությունում բաժնի պետ, սակայն, թողեց պաշտոնն ու ամեն ինչ եւ դարձյալ մեկնեց ճակատ` առաջին գիծ: Մեխակը զոհվեց 1994-ի մայիսի 1-ին` հրադադարի կնքումից ընդամենը 11 օր առաջ: Սակայն, հիշատակի միջոցառումը հերթական ապացույց է, որ Մեխակն ու մնացյալ մեր նահատակ տղաներն անմահ են:
Գեղեցիկ ցերեկույթ էր կազմակերպվել Արագած համայնքի` Մեխակ Մեխակյանի անունը կրող դպրոցում: Միջոցառմանը ներկա էին մարտական ընկերները, հարազատներ, ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը, ով եղել է Մեխակի անմիջական հրամանատարը, ԵԿՄ Էջմիածնի տարածքային բաժանմունքի նախագահ Կարեն Գրիգորյանը, պատանի, երիտասարդ երկրապահներ: Ներկա էր նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` բարձրաստիճան սպաների ուղեկցությմաբ: Մեխակ Մեխակյանը հետմահու պարգեւատրվել է մի շարք մեդալներով, շքանշաններով` ՀՀ եւ ԼՂՀ Մարտական ծառայության առաջին աստիճանի շքանշան, «Մարտական ծառայություն» հուշամեդալ, երկրապահական պարգեւներ եւ այլն: Սակայն, ինչպես ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը նկատեց` Մեխակի ամենամեծ գնահատականը ժողովուրդն է տվել, Մեխակը հավերժ ապրելու է սերունդների հիշողություններում: Գեներալը նաեւ հավելեց. «Մեխակն իսկական հայ էր, իսկական երկրապահ: Նա պատմաբան էր եւ գիտակցված էր մեկնել սահմանային գոտում հայոց պատմություն դասավանդելու, գիտակցված էլ զենք վերցրեց եւ ընտրեց անմահության ճանապարհը: Հավերժ փառք Մեխակին»: Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանն էլ, կարեւորելով Մեխակի եւ նրա նման տղաների սխրանքը, կարծիք հայտնեց, որ այսօր նոր քաջերի թրծման դարբնոց է Երկրապահ կամավորականների միությունը: Նախարարն անչափ կարեւորեց այն աշխատանքը, որ Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ կատարվում է պատանի եւ երիտասարդ երկրապահների հետ:Միջոցառման ավարտին բոլոր ներկաները եղան նաեւ Արագածի` զոհվածների պանթեոնում, ծաղիկներ խոնարհեցին Մեխակ Մեխակյանի եւ Արագած գյուղի մնացյալ նահատակների դամբարանին:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: