Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ՄԱՅՐՈւԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈւԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ

Ավելացվել է: 7-04-2014, 05:30 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ՄԱՅՐՈւԹՅԱՆ ԵՎ ԳԵՂԵՑԿՈւԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ
Հարգելի՛ կանայք, մայրեր, քույրեր, դուստրեր

Էջմիածնի քաղաքային համայնքի ավագանու, քաղաքապետարանի աշխատակազմի և անձամբ իմ անունից ջերմորեն ու սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Մայրության ու գեղեցկության տոնի հաճելի առիթով:
Վաղուց հաստատված իրողություն է, որ հայ ժողովուրդը մի առանձնահատուկ սիրով ու գուրգուրանքով է շրջապատել մայրերին՝ միշտ էլ բարձր գնահատելով նրանց դերը թե´ ընտանիքի, և թե´ պետության կայունության գործում: Եվ այդ վստահությանը, սիրելի՛ մայրեր, դուք արդարացրել եք բացառիկ պատասխանատվությամբ ու բարեխղճությամբ: Թերահավատները կարող են թերթել մեր՝ հազարամյակների պատմության ցանկացած էջ, որտեղ անպայման կգտնեն ասածս հաստատող ոչ եզակի փաստեր:
Հայ կինը այսօր էլ առանցքային դերակատարություն ունի մեր նորանկախ հանրապետության կյանքում: Նա և´ զինվոր է, և´ զինվորի մայր, բժիշկ է և մանկավարժ, գիտնական է ու քաղաքական գործիչ:
Սիրելի՛ կանայք, բնավ էլ պատահական չէ, որ Ձեր զույգ տոները գարնան են նշվում, քանի որ դուք խորհրդանշում եք գարունը, կյանքի զարթոնքը և ամենակարևորը սերը: Մենք սիրում ու պաշտում ենք Ձեզ, սիրելի՛ մայրեր, քույրեր, դուստրեր և պատրաստ ենք ամեն զոհողության Ձեր հոգսերը թեթևացնելու, Ձեզ երջանիկ տեսնելու համար:
Մեկ անգամ ևս շնորհավորելով Ձեզ այս պայծառ տոնի առթիվ, սիրելի կանայք, մաղթում եմ Ձեզ անսահման երջանկություն ու հաճելի ակնթարթներով լեցուն բազում-բազում տարիներ:



ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: