Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ՆՇՈՒՄ ԷԻՆ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ 117-ԱՄՅԱԿԸ

Ավելացվել է: 14-03-2014, 15:39 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ԷՋՄԻԱԾՆՈՒՄ  ՆՇՈՒՄ ԷԻՆ ԵՂԻՇԵ  ՉԱՐԵՆՑԻ  ԾՆՆԴՅԱՆ  117-ԱՄՅԱԿԸ
Հայ հանճարներից մեկի` Եղիշե Չարենցի ծննդյան 117-ամյակը էջմիածնեցին նշեց Չարենցի անվան պուրակում` պոետի կիսանդրու առջեւ:
Մարտի 13-ին արդեն մի քանի տարի է` քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ քաղաքի բնակիչները, մտավորականները հավաքվում, նշում են մեծն պոետի ծննդյան տարեդարձը: Միջոցառումը մեկնարկում է ծաղկեդրմամբ, որից հետո ներկաները վերհիշում են բազում չարչարանքների միջով անցած գրողի կյանքն ու անցած ուղին: Հերթական միջոցառումը համեմված էր բանաստեղծություններով, հետաքրքիր պատմություններով: Քաղաքապետարանի մշակույթի բաժնի աշխատակից, մտավորական Էդիկ Միրզոյանը կարճ, բայց բովանդակալից պատմեց պոետի կյանքի պատմությունը:
Չարենցի մասին անվերջ կարելի է խոսել, նրա ստեղծագործությունները միշտ են արդիական, ասում էին ներկաները: Քաղաքապետարանի կազմակերպած միջոցառման ժամանակ Չարենցի ընտրանիից ասմունքեցին նաեւ Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջի սաները: Ի դեպ այս տարի լրանում է նաեւ Չարենցի առաջին գրքի` «Երեք երգ տխրադալուկ աղջկան» ժողովածուի լույսընծայման 100-ամյակը:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: