Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾԻՆԸ ՆՇԵՑ ԲԱՆԱԿԻ ՏՈՆԸ

Ավելացվել է: 31-01-2014, 12:33 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ԷՋՄԻԱԾԻՆԸ  ՆՇԵՑ  ԲԱՆԱԿԻ  ՏՈՆԸ
Բանակի տոնի առթիվ պարգեւատրումներն ու շնորհավորանքները Էջմիածնում տոնական միջոցառման էին վերածվել: Ուրախ, բարձր տրամադրությունը Կոմիտասի անվան մշակույթի պալատում ապահովում էր <<Էջմիածին>> վոկալ գործիքային անսամբլը:
Միջոցառումը կազմակերպվել էր քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ: Հանդիսատեսը Էջմիածնի տարածքում տեղակայված զորամասերի ծառայողներն ու հրամկազմն էր, ԵԿՄ անդամներն ու քաղաքացիներ: ԵԿՄ Էջմիածնի տ/բ նախագահ, քաղաքապետ Կարեն Գրիգորյանի միջնորդությամբ եւ գեներալ Մանվել Գրիգորյանի հրամանով <<ԵԿՄ 20-ամյակ>> հուշամեդալով պարգեւատրվեցին երկրապահ կամավորականների միության անդամներ: Տոնի առթիվ քաղաքապետի կողմից նվերներ ստացան Էջմիածնի տարածքում տեղակայված զորամասերը եւս՝ LCD հեռուստացույց բոլոր 4 զորամասերին: Քաղաքապետը, շնորհավորելով հայ ժողովրդին, զինվորներին, երկրապահներին, մաղթեց, որ պատերազմների, կռվի մասին միայն գրքերից կարդանք, իսկ իրականում բոլոր ազգերն ապրեն խաղաղ ու անամպ երկնքի տակ:
Հայոց բանակում ծառայող զինվորները հպարտությամբ էին նշում այն փաստը, որ իրենք ծառայում են հայրենիքին, պաաշտպանում հայ մայրերին, քույրերին. իրենց հարազատներին:
Բանակի տոնը նման ուրախ եւ տոնական կազմակերպելու համար զինվորները երախտիքի խոսք էին ասում Էջմիածնին, քաղաքապետ Կարեն Գրիգորյանին


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: