Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ ՆՇԵՑ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 22-ԱՄՅԱԿԸ

Ավելացվել է: 29-01-2014, 17:19 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ԱՆԿԱԽ  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՅՈՑ  ԲԱՆԱԿԸ  ՆՇԵՑ  ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ  22-ԱՄՅԱԿԸ
Հունվարի 28-ին Հայաստանի Հանրապետությունը նշում է հայոց բանակի տոնը: Այդ օրը հայ ժողովուրդը նշում է մեծ հպարտությամբ: Տոնական միջոցառումներից զատ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հանգչող հայորդիներին այցելում եւ հարգանքի տուրք են մատուցում Հայաստանի բարձրաստիճան այրերը, շարքային քսղաքացիներն ու զոհերի հարազատները: Այստեղ հանգչող շատ հերոս զավակների շնորհիվ հայն այսօր անկախ եւ ազատ պետություն ունի: «Եռաբլուրի» բարձունք վաղ առավոտյան անցելում են նաեւ ԵԿՄ վարչության, բոլոր ստորաբաժանումների անդամները: ԵԿՄ Էջմիածնի Տ/Բ նախագահ, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ, էջմիածնեցիները եւս, միանալով ԵԿՄ վարչության նախաձեռնած երթին, վաղ առավոտյան ծաղիկ են խոնարհում զոհերի հիշատակին։ Տոնի առթիվ շնորհավորանքի խոսք էր հղել նաեւ քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, մասնավորապես նշելով. «Բանակի օրը մեր ամենակարեւոր տոներից է: Մեր ժողովուրդը հենց պատերազմի տարիներին ստեղծեց պետական կանոնավոր բանակ, որ այսօր մեր խաղաղության երաշխավորն է: Էջմիածնեցին հպարտ լինելու առանձնահատուկ իրավունք ունի, քանզի մասնագիտական վերլուծությամբ պարզվել է, որ բնակչության թվի համեմատությամբ ամենաշատ մասնակից մերօրյա ազատամարտին տվել է հենց Էջմիածինը»:
Հայոց բանակի կազմավերման օրից մինչ օրս հայկական բանակի մարտունակության կարգավորման, բանակաշինության գործում զգալի աշխատանքներ են տարվել: Հայ զինվորը բազմիցս ապացուցել է, որ ինքը միշտ զգոն պահում է պետության սահմանները:


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: