Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Ավելացվել է: 28-01-2014, 12:38 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ԽՈՍՔԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի էջմիածնեցիներ, հարգարժան հայ ժողովուրդ, Բանակի օրը մեր ամենակարեւոր տոներից է: Արյունարբու թուրքի պարտադրած պատերազմը մեր ժողովուրդն սկսեց կամավորական ջոկատներով: Մեր ժողովուրդը հենց պատերազմի տարիներին ստեղծեց պետական կանոնավոր բանակ, որ այսօր մեր խաղաղության երաշխավորն է: Էջմիածնեցին հպարտ լինելու առանձնահատուկ իրավունք ունի, քանզի մասնագիտական վերլուծությամբ պարզվել է, որ բնակչության թվի համեմատությամբ ամենաշատ մասնակից մերօրյա ազատամարտին տվել է հենց Էջմիածինը:
Շնորհավորում եմ բանակի օրվա կապակցությամբ մեր ողջ բնակչությանը, շնորհավորում եմ մեր զինվորականությանը` շարքայինից մինչեւ պաշտպանության նախարար եւ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար: Շնորհավորում եմ զինվորների մայրերին, ընտանիքներին: Մաղթում եմ, որ մեր բանակը շարունակի հզորանալ: Վստահ եմ, որ միշտ էլ տարածաշրջանի ուժեղագույն բանակը մերն է լինելու: Մեր ժողովրդին մաղթում եմ նաեւ խաղաղություն:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: