ՁՆԱՀԵՌԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՎՈւՄ ԵՆ ՎԱՂ ԱՌԱՎՈՏԻՑ
Ավելացվել է: 14-01-2014, 17:41 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: |
Անսպասելի ձյան առատ տեղումներն անակնկալի բերեցին էջմիածնեցիներին, սակայն քաղաքային իշխանությունները պատրաստ էին դիմակայելու եւ մաքուր պահելու սիրելի քաղաքի փողոցներն ու մայթերը: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հանձնարարությամբ, վաղ առավոտից մայթերը, փողոցները մաքրող մեքենաները գործի են դրվել: Մաքրվում են քաղաքի կենտրոնական փողոցներից մինչեւ ծայրամասերն ընկած հատվածները: Բնակիչները, վարորդները փաստում են. «ականատես ենք այն աշխատանքին, որ տարվում է վաղ առավոտից»: «Նման առատ ձյունն անհնար է մեկ ժամում մաքրել, կաշխատենք այնքան ժամանակ, մինչեւ որ բոլոր մայթերթն ու փողոցները մաքուր կլինեն»,-վստահեցնում է քաղաքապետարանը: Տեսնելով քաղաքային իշխանությունների հոգատար վերաբերմունքն ու ջանք ու եռանդ չխնայելը, մաքրման աշխատանքներին էին միացել նաեւ բնակիչներն ու հիմնարկ ձեռնարկությունների, խանութների, կրթական, մշակութային օջախների աշխատակիցները: Մերկասառույցի առաջացմանը խոչընդոտելու համար ճանապարհներին, անհրաժեշտության դեպքում նաեւ աղ եւ ավազ կարվի:
Ավելացնել մեկնաբանություն