Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Մայրության եւ գեղեցկության օրվան նվիրված համերգներ՝ Թիվ 1 երաժշտական դպրոցում

Ավելացվել է: 9-03-2021, 17:55 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 93 |
Մայրության եւ գեղեցկության օրվան նվիրված համերգներ՝ Թիվ 1 երաժշտական դպրոցում
Մակար Եկմալյանի անվան երաժշտական դպրոցում տեղի ունեցան մայրության եւ գեղեցկության օրվան նվիրված համերգներ:

Մարտի 4-6-ը կայացած եռօրյա համերգային ծրագրով Էջմիածնի Թիվ 1 երաժշտական դպրոցի երկրորդ դասարանի սաները շնորհավորեցին կանանց եւ աղջիկներին:
Սա աշակերտների առաջին մեծ բեմելն էր, քանի որ պայմանավարված համավարակի սահմանափակումներով նախորդ տարի նրանց ելույթը չեղարկվել էր:

Հուզմունքն ու վախը հաղթահարելով, աշակերտները կատարեցին հայ ու համաշխարհային կոմպոզիտորների ստեղծագործություններ, երգեցին ազգային երգեր՝ հայկականից մինչեւ անգլիական եւ ճապոնական:
Նրանց առաջին ելույթը հուզմունքի եւ հպարտության առիթ էր՝ դահլիճում ներկա ծնողների, հյուրերի եւ դպրոցի ուսուցչական անձնակազմի համար, որոնց միահամուռ ջանքերի եւ տեւական աշխատանքի շնորհիվ աշակերտներն օրեցօր թրծվում են, պատրաստվում՝ մեծ բեմեր նվաճելու:

Առաջիկա անելիքների մասին խոսելիս դպրոցի տնօրեն Գեւորգ Մաղաքյանը նշեց, որ պատրաստվում են բաց դասեր կազմակերպել, որպեսզի աշակերտները սովորեն առավել սերտ շփվել հանդիսատեսի հայացքների հետ, միեւնույն ժամանակ ծնողները հնարավորություն կունենան ներկա գտնել դասապրոցին, տեսնել, իրենց երեխայի առօրյան դպրոցում:

Եթե համավարակի նոր ալիքը խոչընդոտներ չառացնի, դպրոցի աշակերտները մոտ ժամանակներս հանդես կգան նոր համերգային ծրագրերով:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: