Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


Թիվ 13 «Ծիծեռնակ» մանկապարտեզում տեղի ունեցավ բեմադրություն՝ Թումանյանի հեքիաթների մոտիվներով

Ավելացվել է: 26-02-2021, 16:48 | Հեղինակ: Admin-info | Դիտումներ: 283 |
 Թիվ 13 «Ծիծեռնակ» մանկապարտեզում տեղի ունեցավ բեմադրություն՝ Թումանյանի հեքիաթների մոտիվներով
Թումանյանական օրերի շրջանակում էջմիածնի Թիվ 13 «Ծիծեռնակ» մանկապարտեզում տեղի ունեցավ Թումանյանի հեքիաթների մոտիվներով բեմադրություն:
Յուրահատուկ մոտեցում էր ցուցաբերվել՝ նշելու ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 152-ամյակը. Մի քանի հեքիաթների հերոսներ միաձուլվել էին «Խառնաշփոթ» ներկայացման մեջ, իսկ գլխավոր դերերում մանկապարտեզի դաստիարակչական կազմն էր:
Իրադարաձությունները ծավալվում էին «անխելք մարդը» հեքիաթ շուրջ, իսկ Բարեկենդանի, Կիկոսի, Անբան հուռիի եւ թումանյանական այլ հերոսների համտեղ ներկայությունը այս ներկայացման մեջ շատ էր դուր եկել փոքրիկերին:
Իր խոսքում մանկապարտեզի տնօրեն Աննա Սողոմոնյանը նշեց, որ ներկայացմանը ցուցաբերված այլընտրանքային մոտեցումը միտված էր երեխաների առօրյան փոքր-ինչ գունեղ դարձնելուն:
Խառնաշփոթ ներկայացումն ուներ ինտերակտիվ բնույթ. ներգրավված էին ինչպես մանկապարտեզի սաները, այնպես էլ ներկա հյուրերը: Իր տեսակով այն առաջինն էր, բայց հաջողված փորձը եւ երեխաների ոգեւորությունը պարտավորեցրել է դաստիարակչական կազմին հետագայում եւս բեմադրել նմանատիպ միջոցառում֊ներկայացումներ նաեւ այլ հեքիաթագիրների ստեղծագործությունների մոտիվներով։


Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: