Էջմիածին քաղաքի հարգելի՛ բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ Զվարթնոց թաղամասի Տեր-Գաբրիելյան փողոցի թիվ 20 հասցեում գտնվող Մ. Խորենացու անվան թիվ 10 ավագ դպրոցը նախատեսվում է վերակառուցել: Վերակառուցման վերաբերյալ առաջին հանրային քննարկումը տեղի կունենա ս.թ. մարտի 5-ին, ժամը 11:00-ին՝ Էջմիածնի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում: Առաջարկությունները կամ առարկությունները կարող եք ներկայացնել հանրային քննարկման ընթացքում: Ակնկալում ենք ակտիվ մասնակցություն:
Ավելացնել մեկնաբանություն