Տեւական դադարից հետո քաղաքում վերսկսվում է մշակութային ակտիվ կյանքը: Մարտի 9-ին Կոմիտասի անվան մշակույթի պալատում կկայանա Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված «Ազնավուր» համերգ-ներկայացումը: Ներկայացման հիմքում աշխարհահռչակ շանսոնյեի կյանքն է՝ փաստերի լեզվով: Գլխավոր դերերում Նարեկ Բաղդասարյանը, Ստեփան Ղամբարյանը եւ Ալլա Սահակյանն են: Ներկայանցումն ամբողջությամբ երաժշտկան է. դերասաններից բացի բեմին լինելու է հռչակավոր ջազմեն, կոմպոզիտոր Գարի Քյոսայանն՝ իր ջազ քառյակով: Ներկայացման մտահղացումը եւ բեմականացումը՝ Ալլա Սահակյանի: Բեմադրիչ՝ ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Նարինե Գրիգորյան: Պարերի բեմադրող՝ Ինեսա Արձաքանցյան:
Ներկայացման տոմսերն արժեն 1500-2500 դրամ, կարող եք ձեռք բերել մշակույթի պալատից: Հավելյալ մանրամասների համար կարող եք զանգահարել՝ 093375204
Ավելացնել մեկնաբանություն