[left]Սիրելի՛ հայրենակիցներ, Էջմիածնի «Փոքրիկ քայլ» մանկապատանեկան երաժշտական մրցույթ-փառատոնն այս տարի անցկացվելու է մայիսի 3-ից մայիսի 20-ը։ Նախորդ տարի մրցույթ-փառատոնը չեղարկեց՝ պայմանավորված СOVID 19 համավարակով։ Այս տարի, էլ ավելի ակտիվ ու եռանդով լծվել ենք աշխատանքների կազմակերպմանը։ 2019 թ մայիսին, առաջին անգամ անցկացված մրցույթ-փառատոնը իր շուրջ համախմբեց Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերի շուրջ 360 շնորհալի և տաղանդավոր երաժիշտ-կատարողների: Մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ «Փոքրիկ քայլ» մանկապատանեկան երաժշտական մրցույթ-փառատոնն այս անգամ ընդգրկում է ՀՀ բոլոր մարզերը, և այս առումով մեր երաժշտասեր հայորդիներին ընձեռում է աննախադեպ հնարավորություն՝ ի ցույց դնելու սեփական կարողությունները, փոքրիկ քայերով մոտենալու արվեստի մեծ աշխարհին, որտեղ ունենալու են իրենց ուրույն դերն ու նշանակությունը։
Ավելացնել մեկնաբանություն