Էջմիածինն ու Չեխիայի Հանրապետության Վիսոկե Միտո քաղաքը բարեկամության հուշագիր ստորագրեցին: Երկու երկրների բարեկամությունը ամուր է եղել տարիներ շարունակ եւ այսօր արդեն երկու հանրապետությունների Էջմիածին ու Վիսոկե Միտո քաղաքների ներկայացուցիչները ստորագրեցին քույր քաղաք դառնալու հուշագիր
Էջմիածինը եւ Բուլղարիայի Վելիկո Տըրնովո քաղաքները ստորագրեցին քույր քաղաքներ դառնալու վերաբերյալ հայտարարությունը: Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն ու Բուլղարիայի Հանրապետության Վելիկո Տըրնովո քաղաքի քաղաքապետ Դանիել Պանովը երկու քաղաքների համագործակցության վերաբերյալ հայտարարություն ստորագրեցին:
Էջմիածնի քույր քաղաքների թիվն ավելացավ եւս մեկով: Մշակույթի, զբոսաշրջության, քաղաքաշինության, կրթուրթյան, գիտության, տնտեսության եւ հանրային կյանքի այլ բնագավառներում համագործակցության վերաբերյալ պայմանագիր ստորագրեցին Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանն ու Բուլղարիայի Հանրապետության Վելիկո Տարնովո քաղաքի քաղաքապետ Դանիել Պանովը:
Էջմիածնում էին ՅՈւՆԵՍԿՕ-ի <<Համաշխարհայն ժառանգության քաղաքներ>> կազմակերպության 12 երկրի ներկայացուցիչներ: Եռօրյա այցի շրջանակներում պատվիրակության անդամները այցելեցին Հայաստանի պատմամշակութային վայրերը, եղան Էջմիածնի բոլոր եկեղեցիներում, կանաչ գոտիներում, մասնակցեցին քաղաքի տոնին, հանդիպում ունեցան Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ:
Էջմիածնում հոկտեմբերի 7-9-ը կանցկացվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային ժառանգության քաղաքներ» կազմակերպության ընդհանուր ժողով և տնօրենների խորհրդի նիստ, որին կմասնակցեն 10 քաղաքապետեր, այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին տեղեկացրեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: