Ֆրանսիայի Իսի Լե Մուլինո քաղաքը Էջմիածնի վաղեմի բարեկամն է: 20 տարուց ավել համագործակցում են երկու քաղաքները, եւ այս տարիների ընթացքում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ Էջմիածնում բացվել է նաեւ SPFA ֆրանսախոսների ակումբը:
Էջմիածնի պատվիրակությունը քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ այս օրերին Ռուսաստանի Դաշնության Պետրոզավոդսկ քաղաքում։ Էջմիածինն ու Պետրոզավոդսկը համագործակցում են արդեն 10 տարի։
ԵՄ կենտորնը Եվրոպայի օրերի շրջանակում «Եվրամիության շրջիկ ավտոբուսով» Էջմիածինում էր: Դեռեւս ամիսներ առաջ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ ԵՄ կենտրոնի ղեկավար Էհթել Հալիստեն մտադրություն էր հայտնել Էջմիածնում եւս անցկացնել փառատոն:
Փետրվարի 10-ին Իրանում նշում էին Իսլամական Հեղափոխության 35-ամյակը: Իրանի Իսլամական Հանրապետությունը մեծ տոնով ու բազմաբնույթ միջոցառումներով է նշում միապետության վերացման օրը:
Էջմիածնի քաղաքապետն ընդունեց Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն նահանգի պատվիրակությանը` հանդիպման նպատակը Էջմիածնի եւ Բուշ-դյու-Ռոն նահանգի համագործակցությունն էր: Այս նահանգը 2006 թվականին առաջինը Ֆրանսիայի Ազգային ժողովում բարձրացրեց <<Հայերի ցեղասպանության հերքման քրեականացման>> մասին օրինագիծը: