Վրաստանի հոգեւոր կենտրոն Մցխեթա քաղաքի պատվիրակությունը` քաղաքապետի Ավթանդիլ Նեմսիցվերիձեի գլխավորությամբ Էջմիածնում էր: Պաշտոնական այցի նպատակը երկու քաղաքների միջեւ համագործակցության հուշագրի ստորագրումն էր:
Էջմիածնի քաղաքապետարանի պատվիրակությունը` քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գլխավորությամբ, այս օրերին գտնվում էր Վրաստանում: Այցի շրջանակներում, Թբիլիսիում` Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային եւ երիտասարդության կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացվեց «Սուրբ Էջմիածնի նկարիչները Թբիլիսիում» խորագրով ցուցահանդես, որտեղ ցուցադրված են էջմիածնեցի 21 նկարչի 50 աշխատանք:
Էջմիածնի քույր քաղաք Իսի լե Մուլինոյի «Կլավիմ» ակումբի մի խումբ երիտասարդներ այս օրերին գտնվում են Հայաստանում: Ակումբի սաները նախընտրել են կանգ առել Էջմիածնում:
Հոկտեմբերի 8-ը յուրաքանչյուր էջմիածնեցու համար տոն է: Էջմիածնի քաղաքապետարանն արդեն սկսել է նախապատրաստական աշխատանքները: Քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ քաղաքի տոնին միշտ մասնակցություն են ունենում Էջմիածնի քույր քաղաքները: