Ամիսներ առաջ Հայաստանի Հանրապետության Էջմիածին և Վրաստանի Հանրապետության Մցխեթա քաղաքների միջև Էջմիածնում կնքված համագործակցության հուշագիրն ամրապնդվեց համագործակցության պայմանագրով:
Էջմիածնի քաղաքապետարանի աջակցությամբ արդեն մի քանի տարի է Ճապոնիայի դեսպանության եւ հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնի նախաձեռնությամբ Էջմիածնում ներկայացվում է Ճապոնիան եւ ճապոնական մշակույթը, միեւնույն ժամանակ քաղաքի հյուրերը ծանոթացնում են մեր քաղաքի մշակույթին ու պատմությանը:
Էջմիածնի քաղաքապետարանի աջակցությումբ, Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի դեսպանության եւ հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնի նախաձեռնությամբ մարտի 19-ին Էջմիածնի քաղաքապետարանի դահլիճում կանցկացվի Իկեբանայի վարպետության դաս` ժամը 13:00-ին եւ Թեյախմության արարողություն` ժամը 14:45-ին: Մուտքն ազատ է:
2015 թ. բյուջետային տարում Էջմիածնի քաղաքային համայնքի եկամուտների պլանը կատարվել է 105,1 տոկոսով՝ նախատեսված 1մլրդ 427մլն դրամի փոխարեն հավաքագրվել է 1մլրդ 520մլն դրամ։ Եթե 2010-ին առաջին անգամ Էջմիածնի բյուջեն հատել էր միլիարդ դրամի սահմանագիծը, 2015-ին առաջին անգամ Էջմիածնի փաստացի բյուջեն անցել է մեկուկես միլիարդի սահմանագիծը:
«Գրանդ Հոլդինգի» ղեկավար, երջանկահիշատակ Հրանտ Վարդանյանը սկիզբ դրեց Հայաստանում հայրենական արտադրության վերածննդին: Նրա ջանքերով հայկական արտադրանքի վարկն ու հեղինակությունը բարձրացավ ոչ միայն Հայաստանում, այլեւ նրա սահմաններից դուրս: