Ֆրանսիայի մեր քույր քաղաք Իսի լե Մուլինոն այս հինգշաբթի 70.000 եվրոյի չափով օգնություն է տրամադրելու Հայաստանին: Ի նշան բարեկամության եւ աջակցության, երեկ Իսի լե Մուլինոյի քաղաքապետարանի շենքում բարձրացվել է Հայաստանի Հանրապետության դրոշը:
«Մեծ հաղթանակ. հիշողության կանգառներ» ծրագրով Հայաստանում էր էջմիածնի քույր քաղաք Պետրոզավոդսկից ժամանած պատվիրակությունը: Ծրագիրը, որով պատվիրակությունը եկել էր, նվիրված է Մեծ հայրենական պատերազմի 75-ամյակին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության ուղիների ընդլայնման հնարավորությունները, քաղաքապետը պատմել է պաշտոնավարման ընթացքում քաղաքում կատարված աշխատանքներն ու փոփոխությունները, խոսել քաղաքի զարգացման տեսլականի մասին։
ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր քննարկվել են Էջմիածին եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Գուանդուն նահանգի Ֆոշան քաղաքների միջեւ հնարավոր գործակցության հարցեր:
Էջմիածնի 2704-ամյակի տոնակատարությունների շրջանակներում այսօր քաղաքապետ Դիանա Գասպարյանը քաղաքապետարանում ընդունել է Պետրոզավոդսկ եւ Դաուգավպիլս քաղաքներից Էջմիածին ժամանած պատվիրակությունների անդամներին: