ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
26 հունվարի 2021թ. ք. Էջմիածին
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի «գ» ենթակետով և 22-րդ կետով ու հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` Էջմիածին համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Աճուրդային եղանակով վաճառել Էջմիածին համայնքի սեփականությունը հանդիսացող (հիմք` ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական տրված 11.12.2020թ., թիվ 11122020-04-0050) Արմավիրի մարզ, քաղաք Վաղարշապատ Վ.Տերյան փող. 930/1 հասցեում գտնվող 0,0743 հա մակերեսով /կադաստրային ծածկագիր 04-002-0026-0067/, բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը, հասարակական շինություն կառուցելու նպատակով: 2. Հողամասի մեկնարկային գինը սահմանել տվյալ հողի կադաստրային արժեքի 450% չափով: 3. Հողամասի աճուրդի աճուրդային քայլը սահմանել հողամասի մեկնարկային գնի 5% չափով: 4. Հողամասի աճուրդային եղանակով վաճառքն իրականացնել համայնքապետարանի «Աճուրդային հանձնաժողով» -ի միջոցով: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Ավելացնել մեկնաբանություն