Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ՆԻՍՏ ԹԻՎ 12 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 143

Ավելացվել է: 18-12-2020, 17:24 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 25 |
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԷՋՄԻԱԾԻՆ ՔԱՂԱՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

18 դեկտեմբերի 2020թ. ք. Էջմիածին

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3 հոդվածով, ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշմամբ և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 22.12.2009թ. թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 16.12.2020թ. թիվ 1/փ-131 դրական եզրակացությունն ու համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Էջմիածին համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է

1.Հաստատել ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի փոփոխությունը՝ (այսուհետ՝ Գլխավոր հատակագիծ):
2. ՀՀ Արմավիրի մարզի Երևան-Էջմիածին մայրուղուն հարող ավտոճանապարհին՝ <<Ռաստր>> գործարանի դիմաց գտնվող 0.2375 հա մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության հողամասը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողերի կատեգորիա:
3. Հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում:
4. Առաջարկել Էջմիածին համայնքի ղեկավարին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արտացոլել սույն որոշումից բխող դրույթների փոփոխությունը ՀՀ կառավարության 30.11.2006թ. թիվ 1732-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: