Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և նույն օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի պահանջներով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով Երևան քաղաքի Սասնա Ծռեր փող., թիվ 2 շենք, թիվ 30 բնակարանի բնակիչ Ազատ Տիգրանի Հովակիմյանի հայտը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Էջմիածին համայնքի Ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է
1. Համաձայնություն տալ Երևան քաղաքի Սասնա Ծռեր փող., թիվ 2 շենք, թիվ 30 բնակարանի բնակիչ Ազատ Տիգրանի Հովակիմյանին սեփականության իրավունքով պատկանող /ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 05112020-04-0023, տրված 05.11.2020թ/ ՀՀ Արմավիրի մարզի, Վաղարշապատ համայնքի Զվարթնոց ԳԿՏ տարածքում գտնվող 04-002-0377-0005 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության /խաղող/ 0,2395 հա մակերեսով հողամասը փոխարինել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողամասերի, ջերմոցային տնտեսություն հիմնելու նպատակով: 2. «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3 հոդվածի 14-րդ և 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում: 3.Սույն որոշումից բխող դրույթների փոփոխությունը արտացոլել ՀՀ կառավարության 30.11.2006թ. թիվ 1732-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծում: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Ավելացնել մեկնաբանություն