Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԹԻՎ 10 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 119

Ավելացվել է: 22-10-2020, 10:49 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 25 |
ՀՈՂԱՄԱՍՆ ԷՋՄԻԱԾԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

21 հոկտեմբերի 2020թ. ք.Էջմիածին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով 01.06.2010թ. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի թիվ 186-Ն հրամանի 9-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերը և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
Էջմիածին համայնքի Ավագանին

ՈՐՈՇՈՒՄ Է

1. ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի Երևան-Էջմիածին մայրուղի 7/3 հասցեում գտնվող 789քմ մակերեսով, 7/4 հասցեում գտնվող 406քմ մակերեսով և 7/5 հասցեում գտնվող 107քմ մակերեսով, որպես անհայտ քաղաքացու սեփականություն հաշվառված, որևէ իրավունք հաստատող փաստաթղթեր չունեցող, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասերը ճանաչել Էջմիածին քաղաքային համայնքի սեփականությունը:
2. Սույն որոշումը կարող է բողոքարկվել դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: