21 հոկտեմբերի 2020թ. ք.Էջմիածին Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և նույն օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի պահանջներով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արմավիրի մարզ, գյուղ Մեծամոր, Թումանյան 2 տուն հասցեի բնակիչ Շիրազ Առաքելի Առաքելյանի հայտը և համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Էջմիածին համայնքի Ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է
1. Համաձայնություն տալ ՀՀ Արմավիրի մարզ գյուղ Մեծամոր Թումանյան 2 տուն հասցեի բնակիչ Շիրազ Առաքելի Առաքելյանին սեփականության իրավունքով պատկանող /ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 07072020-04-0052, տրված 07.07.2020թ/ ՀՀ Արմավիրի մարզի, Վաղարշապատ համայնքի տարածքում գտնվող 04-002-0300-0036 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության /վարելահող/ 10հա մակերեսով հողամասից 1,3281 հա մակերեսով մասը փոխարինել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողամասերի, ջերմոցային տնտեսություն հիմնելու նպատակով: 2. «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3 հոդվածի 14-րդ և 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում: 3.Սույն որոշումից բխող դրույթների փոփոխությունը արտացոլել ՀՀ կառավարության 30.11.2006թ. թիվ 1732-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծում: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Ավելացնել մեկնաբանություն