Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ


ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԹԻՎ 10 ՈՐՈՇՈՒՄ ԹԻՎ 113

Ավելացվել է: 22-10-2020, 10:32 | Հեղինակ: Admin-en | Դիտումներ: 33 |
ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
21 հոկտեմբերի 2020թ. ք.Էջմիածին

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18–րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետի և 23-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 23-րդ հոդվածի, 5-րդ կետի «ա» ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 27.09.2020 թվականի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» 1586-Ն որոշումը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 16.10.2020թ. N ՍՊ/15.3/29498-2020 հանձնարարականը և Էջմիածնի համայնքի ղեկավարի առաջարկությունը
Էջմիածին համայնքի Ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`

1.Ելնելով գնման նախապատրաստական աշխատանքների կազմակերպման հրատապությունից, հաշվի առնելով գնման այլ եղանակով ապրանքների և ծառայությունների ժամանակին ձեռք բերման անհնարինությունը և Հայաստանի Հանրապետությունում վերջին մի քանի օրերի ընթացքում կորոնավիրուսային հիվանդության տարածման միտման պատճառով համայնքում գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեության դադարեցման փաստը և նշված ժամանակահատվածում աշխատանքների իրականացնելու անհրաժեշտությունը՝ թույլատրել մեկ անձից գնման եղանակով ձեռք բերել հետևյալ ապրանքները՝
1)Էջմիածնի համայնքապետարանի թիվ 5 «Գարուն» մանկապարտեզ ՀՈԱԿ-ի համար ջեռուցման համակարգ,
2)Էջմիածնի համայնքապետարանի թիվ 15 «Զվարթնոց» մանկապարտեզ ՀՈԱԿ-ի համար ջեռուցման համակարգ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

Ավելացնել մեկնաբանություն


Ձեր անունը:
Ձեր էլ.փոստը:
գաղտնաբառ:
թարմացրեք եթե չեք տեսնում գաղտնաբառը
Մուտքագրեք: