ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և նույն օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի պահանջներով, <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցի 1/11 հասցեի բնակիչ Արամ Հրանտիկի Միրզոյանի հայտը և համայնքի ղեկավարի առաջարկությունը Էջմիածին համայնքի Ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է 1. Համաձայնություն տալ Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցի 1/11 հասցեի բնակիչ Արամ Հրանտիկի Միրզոյանին սեփականության իրավունքով պատկանող /ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 19062020-04-0051, տրված 19.06.2020թ/, ՀՀ Արմավիրի մարզի, Վաղարշապատ քաղաքի Զվարթնոց ԳԿՏ տարածքում գտնվող 04-002-0330-0024 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության /վարելահող/ 0,0083հա մակերեսով հողամասը և /ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 08012018-04-0010, տրված 08.01.2018թ/ ՀՀ Արմավիրի մարզի, Վաղարշապատ քաղաքի Զվարթնոց ԳԿՏ տարածքում գտնվող 04-002-0330-0022 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության /վարելահող/ 0,3776հա մակերեսով հողամասից 0,1226 հա մակերեսով մասը փոխարինել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողամասերի, ջերմոց կառուցելու նպատակով: 2. <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 14.3 հոդվածի 14-րդ և 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում: 3.Սույն որոշումից բխող դրույթների փոփոխությունը արտացոլել ՀՀ կառավարության 30.11.2006թ. թիվ 1732-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծում: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Ավելացնել մեկնաբանություն