Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և նույն օրենսգրքի 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի պահանջներով, <<Քաղաքաշինության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14.3-րդ հոդվածի 9-րդ և 12-րդ մասերի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արարատ մարզի Գեղակերտ համայնքի 27 փող. թիվ 1 հասցեի բնակիչ Սերգե Միասնիկի Սերգեյանի հայտը և համայնքի ղեկավարի առաջարկությունը Էջմիածին համայնքի Ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է
1. Համաձայնություն տալ ՀՀ Արարատի մարզի Գեղակերտ համայնքի 27 փող. թիվ 1 հասցեի բնակիչ Սերգե Միասնիկի Սերգեյանին սեփականության իրավունքով պատկանող /ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական 11082020-04-0014, տրված 11.08.2020թ/, ՀՀ Արմավիրի մարզի, Վաղարշապատ քաղաքի ԳԿՏ տարածքում գտնվող 04-002-0199-0119 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության /վարելահող/ 2,46հա մակերեսով հողամասը փոխարինել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողամասերի, սառնարանային համալիր կառուցելու նպատակով: 2. <<Քաղաքաշինության մասին>> ՀՀ օրենքի 14.3 հոդվածի 14-րդ և 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում: 3.Սույն որոշումից բխող դրույթների փոփոխությունը արտացոլել ՀՀ կառավարության 30.11.2006թ. թիվ 1732-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծում: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
Ավելացնել մեկնաբանություն